Նեթանյահուն լսել է Պուտինի փաստարկները՝ կապված Սիրիային C-300 զենիթա-հրթիռային համալիրներ հատկացնելու հետ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ Սոչիում քննարկել են Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում տիրող իրավիճակը:
Հանդիպումից առաջ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, թե այդ բանակցություններում քննարկվելու է Սիրիային ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրների հատկացման հարցը:
Հանդիպումից հետո Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ բանակցությունների ժամանակ շոշափվել է զենիթա-հրթիռային համալիրների հարցը. «Հարցը բարձրացվել է: Ներկայացվել են ռուսական կողմի փաստարկները, որոնք քաջ հայտնի են: Իսրայելցի գործընկերները լսել են այդ փաստարկները»:
Միևնույն ժամանակ ռուսական դիվանագիտական շրջանակները հայտնում են, որ Մոսկվան կատարելու է ավելի վաղ Սիրիայի հետ կնքված պայմանագրի կետերը և Սիրիային հատկացնելու է բացառապես պաշտպանության համար նախատեսված սպառազինություն: