Բաժիններ՝

Կաննում մեկնարկում է 66-րդ կինոփառատոնը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում այսօր մեկնարկում է Կաննի 66-րդ կինոփառատոնը: Այն բացվում է ավստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանի The Great Gatsby ֆիլմի ցուցադրմամբ, որում գլխավոր հերոսին մարմնավորել է Լեոնարդո դի Կապրիոն:

Փառատոնին մասնակցում է 52 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Գլխավոր մրցանակին՝ Ոսկե արմավենու ճյուղ, ստանալուն հավակնում է 20 ֆիլմ, որոնց թվում ամենամեծ ներկայացուցչությունն ունեն ԱՄՆ-ը և Ֆրանսիան՝ հնգական:

Երկու ֆիլմով ներկայացված է Ճապոնիան, իսկ մեկական ֆիլմերով՝ Իտալիան, Չադը, Չինաստանն ու Հոնգկոնգը, Նիդերլանդները, Մեքսիկան, Լեհաստանը, Դանիան: Այդ ֆիլմերի մեծ մասը տեսել է միայն Կաննի փառատոնի ընտրական խումբը: Մասնագետները դժվարանում են ասել, թե ովքեր են հաղթողի գլխավոր հավակնորդները:

Կաննի 66-րդ կինոփառատոնն ավարտվելու է մայիսի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս