Բաժիններ՝

Սիրիական արկերն ընկել են Իսրայելի վերահսկած լեռան վրա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական մի քանի արկեր ընկել են Հերմոն լեռան վրա, որը հանդիսանում է Իսայելի կողմից վերահսկվող տարածքի ամենաբարձր կետը: Արկերը վնաս չեն պատճառել:

Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի ներկայացուցիչը: Իսրայելցի զինվորականները կարծում են, որ դա նպատակամղված հրետակծություն չէ և տեղի է ունեցել Սիրիայի կառավարական զորքերի ու ապստամբների միջև ընթացող մարտերի ժամանակ:

Միջադեպի մասին իսրայելցի զինվորականներն իրազեկել են ՄԱԿ-ի խաղաղապահներին, որոնք կանգնած են Գոլանի բարձունքներում՝ իսրայելա-սիրիական բաժանարար գծում: Իսրայելը պատասխան կրակ չի բացել:

Նշվում է, որ Հերմոն լեռը գտնվում է Իսրայելի, Սիրիայի ու Լիբանանի սահմանագծում և հայտնի է որպես իսրայելական միակ լեռնադահուկային հանգստավայր, ուր ձմռանն այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս