
Թուրքիայի, Իսրայելի ու արաբական երկրների հատուկ ծառայություններն Անկարայում քննարկել են սիրիացի ապստամբներին օգնելու հարցը

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաղեստինյան «Ալ-Մանար» թերթը հրապարակել է Անկարայում Թուրքիայի, Իսրայելի ու արաբական մի շարք երկրների հատուկ ծառայությունների ու ռազմական գերատեսչություների գաղտնի հանդիպումների փաստը:
Այդ հանդիպումներում քննարկվել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ձախողվելու հարցը: Թերթը գրում է, որ հավաստի աղբյուրները հաղորդել են, որ այդ հանդիպումներում քննարկվել է սիրիացի ապստամբներին օգնելու հարցը և նրա շարքերից դասալքության բացառումը՝ ընդհուպ ֆիզիկական վերացման սպառնում:
Թերթն ընդգծել է, որ զինյալները զանգվածաբար հանձնվում են սիրիական բանակին՝ վախենալով Թուրքիայի ու մյուս երկրների սահմանը հատելիս սպանվել յուրայինների կողմից: Աղբյուրները հաստատել են, որ թուրքական հատուկ ծառայությունների շտաբներից մեկում հավաքվածներն արդեն իսկ մի քանի օր է, ինչ քննարկում են զինյալների բարոյալքման հարցը:
Այս գաղտնի հանդիպումների հետ մեկտեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր ներկայացուցիչներին ուղարկել է երկրի մի շարք շրջաններ՝ խորհրդակցություններ անցկացելու և Սիրիայի ժողովրդի ու պետության դեմ դավադրության շարունակման պլանի մշակման համար:
Աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի կառավարությունը գտնվում է խուճապային վիճակում՝ վախենալով այն մութ ապագայից, որը սպասվում է ԱՄՆ-ի ու Իսրայելի առջև բոլոր խաղաքարտերի բացահայտվելուց հետո: Թուրքիայի վարչապետը վախենում է նաև երկրում ներքաղաքական իրավիճակի վատթարացումից: