Թուրքիան Հյուսիսային Իրաքում նավթի հետախուզման համաձայնագիր է ստորագրել Exxon Mobil-ի հետ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքում նավթի հետախուզման մասին համաձայնագիր է ստորագրել ամերիկյան Exxon Mobil ընկերության հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Վերջինս հավելել է, որ այդ համաձայնագրի մանրամասները քննարկելու է իր ամերիկյան այցի ժամանակ, որը մեկնարկել է երեկ. «Իրաքի Քրդական ինքնավարությունում Թուրքիայի գործունեությունը լիովին նորմալ է, քանի որ Իրաքը մեր հարևանն է, իսկ համատեղ նախագծերը շահավետ են ոչ միայն մեզ, այլև՝ Բաղդադի համար»:

Քրդական ինքնավարության ու Իրաքի փոխհարաբերությունները վատթարացան 2011 թվականի հոկտեմբերին, այն բանից հետո, ինչ ամերիկյան Exxon Mobil ընկերությունը քրդական ինքնավարության ղեկավարությունից իրավունք ստացավ նավթի հետախուզման ու արդյունահանման աշխատանքներ իրականացնել իրաքյան այդ շրջանում: Բաղդադն ապօրինի համարեց այդ գործարքը:

BP-ի տվյալներով՝ քրդական ինքնավարության նավթային պաշարները գնահատվում են 45 միլիարդ բարել:

Տեսանյութեր

Լրահոս