
Տեղաբաշխվել են 1.4 միլիարդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մայիսի 13-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39102148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 410 մլն 150 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 410 մլն 150 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 410 մլն 150 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 316 724 841 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3564 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր: