Վաղը Մոսկվայում կքննարկվի ռուս-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 14-15-ին Մոսկվայում տեղի է ունենալու ռուս-ադրբեջանական սահմանազատիչ համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Երկօրյա նիստին ադրբեջանական կողմից մասնակցելու է հանձնաժողովի համանախագահ, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանն ու Ադրբեջանը Բաքվում ստորագրել էին համաձայնագիր, որը նախատեսում էր ճշգրտել ռուս-ադրբեջանական սահմանը:

Տեսանյութեր

Լրահոս