Բաժիններ՝

Իսրայելի բնակիչները վարչապետին հարկադրել են հրաժարվել օդանավում 138.000 դոլար արժողությամբ մահճակալից օգտվելուց

Բրիտանական The Daily Telegraph թերթի փոխանցմամբ՝ երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ապրիլի 17-ին Թել Ավիվից ինքնաթիռով մեկնել է Լոնդոն, թռիչքի համար նրա ինքնաթիռում տեղադրվել է 138.000 դոլար արժողությամբ երկտեղանոց մահճակալ:

Թերթի տվյալներով՝ մահճակալը հատկացվել է դեպի Մեծ Բրիտանիա 5 ժամանոց թռիչքի համար, ուր Նեթանյահուն մասնակցել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորությանը:

Այն բանից հետո, ինչ այս տեղեկատվությունը հայտնվել է իսրայելական ԶԼՄ-ներում, 10.000 իսրայելցի դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ երկրի կառավարության կողմից տնտեսման կոշտ միջոցների:

Իսրայելի վարչապետի շրջապատում եղած աղբյուրը հայտնել է, որ Նեթանյահուն տեղյակ չի եղել մահճակալի արժեքի մասին. «Հենց որ դա հայտնի դարձավ, վարչապետն անմիջապես հրամայեց վերացնել այն իր հետագա եվրոպական չվերթների ժամանակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031