Իրանում կալանավորված է 40 լրագրող, 68 լրագրող էլ հարկադրաբար լքել է երկիրը. CPJ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հայտարարություն է տարածել՝ կապված Իրանի հետ: Փաստաթղթում ասվում է, որ հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին մեծացվել են լրագրողների հանդեպ հալածանքներն ու ճնշումները.
«Ընտրությունների շեմին Իրանի կառավարությունը փորձում է լրագրողներին պահել տեղեկատվական շրջափակման մեջ: Ներկայումս երկրում կալանքի տակ է գտնվում 40 լրագրող: Լրագրողների ձերբակալությունը հոգեբանական լուրջ ազդեցություն է թողնում նրանց ընտանիքների վրա:
Միևնույն ժամանակ Իրանը կիրառում է «պտտվող դռների» քաղաքականությունը. ազատ է արձակում մի քանի լրագրողի, սակայն որոշ ժամանակ անց վերստին ձերբակալում է: Հալածանքների ու ճնշումների հետևանքով 68 լրագրող հարկադրված է եղել լքել երկիրը:
Ներկայումս կալանքի տակ պահվող լրագրողների ավելի քան 60 տոկոսը պահվում է Թեհրանի «Էվին» բանտում: Նախորդ 4 տարում բանտային չինովնիկների կոշտ վերաբերմունքի պատճառով սրտի կաթվածից մահացել է երկու լրագրող՝ Ումիդռզա Մրսիյաֆին և Խոդա Սաբիրը»: