Բաժիններ՝

ԱՄՆ-ում Մայրերի օրվա շքերթի ժամանակ կրակել են մարդկանց վրա. կան վիրավորներ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Լուիզանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում Մայրերի օրվա կապակցությամբ անցկացվող շքերթի ժամանակ հնչել են կրակոցներ:

Տեղի ոստիկանության տվյալներով՝ կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն 17 մարդ: Ոստիկանությունն ընդգծել է, որ տուժածների մեծ մասը՝ ներառյալ 10-ամյա աղջնակը, ստացել են թեթև վնասվածքներ:

Ոստիկանությունը տեղի ունեցածում կասկածում է երեք տղամարդու, որոնք ոստիկաններին տեսնելուց հետո չքացել են դեպքի վայրից՝ շարժվելով արվարձանի ուղղությամբ: ԱՄՆ-ում Մայրերի օրն ամեն տարի նշվում է մայիս ամսվա երկրորդ կիրակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031