Ռեյհանլըի պայթյունների հետևում կանգնած է DHKP-C-ը. թուրքական մամուլ
Թուրքական Haber 7 լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքի պայթյունները կազմակերպել է ձախ ուղղվածություն ունեցող «Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն/ճակատ»-ը (DHKP-C):
Նշվում է, որ պայթյուններին DHKP-C-ի մասնակցությունը հաստատել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: DHKP-C-ից բացի, պայթյուններին մասնակից են համարում Սիրիայի հատուկ ծառայություններին:
Միևնույն ժամանակ DHKP-C-ի հիմնական նպատակը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ահաբեկչություն կազմակերպելն է: Ավելի վաղ DHKP-C-ը պայթյուն էր իրականացրել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան առջև:
Ռեյհանլըի պայթյունների հետևանքով զոհվել է 46 և վիրավորվել է 155 մարդ: Բացի այդ, Թուրքիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ պայթյուններից տուժել է 11 հասարակական շինություն, 239 բնակարան, մասնավոր ընկերությունների 450 գրասենյակ և 62 ավտոմեքենա:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներին կոչ է արել ձեռնարկել համատեղ գործողություններ՝ ընդդեմ Սիրիայի: