Բաժիններ՝

Հայկական կոնյակ. Ստալին-Չերչիլ, Պուտին-Քեմերոն, Ալեքսանդր Վենեդիկտով-Հեյդար Ալիև (տեսանյութ)

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ մայիսի 10-ին Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հանդիպումը: Պուտինը, որպես հուշանվեր, Քեմերոնին է հանձնել 42-ամյա վաղեմության հայկական կոնյակ:

Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Իոսիֆ Ստալինը 1945 թվականին տեղի ունեցած Յալթայի կոնֆերանսի ժամանակ Ուինսթոն Չերչիլին նվիրել է հայկական նմանատիպ կոնյակ: Քեմերոնը խոստացել է պահպանել ստացած հուշանվերը: Այս մասին հայտնել էր բրիտանական The Telegraph թերթը:

Այս պատմության հետ կապված՝ ադրբեջանցի բլոգերները հիշել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին ու հայկական կոնյակին առնչվող մի պատմություն, որի մասին պատմվում է տեսանյութում: Դրանում նշվում է, որ Հեյդար Ալիևը գերադասում էր խմել հայկական կոնյակ: Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Վենեդիկտովը ժամանակին հյուրընկալել է Հեյդար Ալիևին և հանդիպումը բավական ստացվել է բավական զավեշտալի: Ուղիղ եթերում աշխարհաքաղաքական թեմաները քննարկելուց հետո Վենեդիկտովը զբաղվել է հյուրին պատվելու նախապատրաստությամբ և միայն վերջին պահին է տեղեկացել, որ սեղանին դրված է 5 աստղանի հայկական կոնյակ:

Վենեդիկտովը խստապես զայրացել է, դուրս է եկել ափերից և այն անմիջապես փոխարինել է տվել ադրբեջանական կոնյակով: Ապա Հեյդար Ալիևը նստել է սեղանի շուրջ, ձեռքն է վեցրել ադրբեջանական կոնյակը, բոլոր յուրայիններին կարգադրել է հեռանալ, ինչից հետո Վենեդիկտովին հարցրել է, իսկ հայկական կոնյակ չունե՞ն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս