Սիրիայում պատերազմն ավարտված է. Իրանի գլխավոր շտաբի պետ

Իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ Սիրիայում պատերազմն ավարտված է, և կարիք չկա բանակցություններ վարելու համար.

«Սիրիայում «Հզբոլլահի» օրինակով ձևավորվել է ժողովրդական դիմադրություն, որը կործանիչ պարտության է մատնել Արևմուտքին: Արևմուտքն ուշացել է Սիրիայում տիրող իրավիճակի հանդեպ իր դիրքորոշման վերագնահատման հարցում:

Նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ Սիրիայի քաջ ու ամրակուռ ժողովուրդը պարտության մատնեց իր թշնամիներին՝ ահաբեկիչներին: Սիրիայում կա գեթ մեկ քաղաքական գործիչ, որը համապատասխանում է ժողովրդի ձգտմանն ու ժամանակակից իրավիճակի պահանջներին: Նրա անունն է Բաշար Ասադ»:

Հիշեցնենք, որ սիրիական ապստամբական ուժերի հրամանատար Սալիմ Իդրիսն օրեր առաջ խոստովանել էր, որ իր գլխավորած զորքերում տիրում է քաոս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031