Սինոպի ատոմակայանն իր ազդեցությունը կթողնի Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշման վրա. Թաներ Յըլդըզ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի երկրորդ ատոմակայանի կառուցման մեջ կատարվելիք ֆրանսիական ներդրումները կարող են իրենց ազդեցությունն ունենալ Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշման վրա:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը. «Այդ ներդրումներից հետո Ֆրանսիան ավելի ուշադիր կլինի «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ իր հայտարարություններում: Ես կարծում եմ, որ Սինոպի ատոմակայանի նախագիծը կազդի այդ հարցում Ֆրանսիայի դիրքորոշման վրա»:

Մայիսի սկզբին Թուրքիան ու Ճապոնիան ստորագրեցին միջկառավարական համաձայնագիր Թուրքիայում երկրորդ ատոմակայանի կառուցման վերաբերյալ: Ճապոնիան այդ ատոմակայանը կառուցելու է Ֆրանսիայի հետ մեկտեղ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031