
Ստամբուլում տարեց հայուհիների վրա հարձակումների գործով անցնող Մուրադ Նազարյանին սպառնում է ցմահ ազատազրկում

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ ավարտվել է Ստամբուլի Սամաթյա թաղամասում տարեց հայուհիների վրա հարձակումներ կատարելու գործով կալանքի տակ առնված Մուրադ Նազարյանի նկատմամբ հետաքննությունը:
38-ամյա Նազարյանին կասկածում են հայկական ծագում ունեցող, 85-մյա Մարիսա Քյուչուքի, 87-ամյա T.A.-ի և 83-ամյա S.A.-ի վրա հարձակումներ գործելու մեջ: Մեղադրող կողմը դրա համար պահանջել է առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում:
Հետաքննության տվյալներով՝ 2012 թվականի դեկտեմբերի 28-ին Մարիսա Քյուչուքը գնացել է խանութ, ապա տուն վերադառնալուց հետո հայտնաբերել է, որ տանն օտար տղամարդ կա: Նազարյանը հարձակվել է նրա վրա՝ հասցնելով ընդհանուր առմամբ դանակի 12 հարված և կտրելով կոկորդը:
Բացի այդ, նա կոտրել է տարեց կնոջ դեմքի ոսկորները: Նազարյանի համար առավելագույն պատիժ պահանջելը պայմանավորված է նրա կողմից առանձնահատուկ դաժանությամբ կատարված սպանությամբ: