Բաժիններ՝

Բանտային բռնությունների կադրերը մոնտաժ են և Իվանիշվիլիին վաճառվել են 2 միլիոն դոլարով. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ տարածված բանտային բռնությունների մասին կադրերը մոնտաժ են:

Նա ընդգծել է, որ առաջին անգամ տեսնելով այդ կադրեր՝ ապշել է, սակայն հետո ռեժիսոր Գեորգի Լիպոնավան իրեն ցույց է տվել կոնկրետ փաստեր, որոնք հաստատում են, որ այդ կադրերը մոտնաժ են:

Սաակաշվիլին հավելել է, որ խոսել է իր ընկերոջ մոր՝ պրոկտոլոգի հետ, ով ընդգծել է, որ ավելով բռնաբարելու կադրերը նույնպես մոնտաժ են, քանի դա անհնար է ֆիզիոլոգիական տեսանկյունից: Չնայած դրան՝ նախագահը հայտարարել է, որ բռնություն եղել է բանտերում և այժմ էլ գոյություն ունի:

Սաակաշվիլին խոստովանել է, որ իրենց գլխավոր սխալը եղել է այն, որ բանտերը չեն մաքրել «Լադո Բեդուկաձեի նման սադիստներից»: Նախագահը վստահեցրել է, որ այդ կադրերը Բիձինա Իվանիշվիլիի մոտ են հայտնվել հրապարակումից 3 ամիս առաջ: Սաակաշվիլին հավելել է, որ Բեդուկաձեն դրանք Իվանիշվիլիին վաճառել է 2 միլիոն դոլարով:

Սաակաշվիլին պնդել է, թե Բեդուկաձեն այդ կադրերը դեռ 2011 թվականին 400.000 դոլարի դիմաց առաջարկել է «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեին, սակայն վերջինս ափսոսել է այդքան գումար հատկացնել այդ կադրերի գնման համար.

«Դրանից հետո Բեդուկաձեն դրանք 600.000 կամ 700.000 դոլարով առաջարկել է Լոնդոնում բնակվող բարձրաստիճան չինովնիկի, սակայն նա չի գնել դրանք: Հենց այդ մարդն էլ Բեդուկաձեին ուղղորդել է Իվանիշվիլիի մոտ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս