Բաժիններ՝

Թուրքիայում խստացվում են ծխելու և ալկոհոլի օգտագործման դեմ օրենքները

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը երկրի խորհրդարանին կոչ է արել խստացնել օրենքները՝ ուղղված ծխելու և ալկոհոլի օգտագործման դեմ:

Դրա հետ կապված՝ ակնկալվում է, որ խորհրդարանի դիտարկման ներքո կհայտնվի ծխելու և ալկոհոլի օգտագործման համար նախատեսված պատժի խստացման մասին նոր օրինագիծ:

Եթե այն ստանա հաստատում, ապա Թուրքիայում կարգելվի սպիրտային խմիչքների գովազդը, ինչպես նաև ծխելու վրա արգելք կդրվի ոչ միայն փակ հաստատություններում, այլև՝ հասարակական բաց վայրերում: Նոր օրինագծով նախատեսվում է նաև հասարակական տրանսպորտի վարորդներին արգելել ծխելը:

Բացի այդ, դրանով Թուրքիայի տարածքում արգելվելու են սպիրտի հետ կապված ամեն տիպի զեղչեր անելը: Օրինագծով նախատեսվում է ծխելու և ալկոհոլային խմիչքների օգտագործման արգելքները խախտելու դեպքում սահմանել 10.000-200.000 լիրա տուգանք (1 դոլարը հավասար է 1.8 լիրա): Ներկա դրությամբ Թուրքիայում հասարակական վայրերում ծխելու համար սահմանված տուգանքը կազմում է ընդամենը 60 լիրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս