Բաժիններ՝

Թամերլան Ցարնաևին հուղարկավորել են ԱՄՆ Վիրջինիա նահանգի մուսուլմանական գերեզմանոցում. մամուլ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բոստոնի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Թամերլան Ցարնաևի դիակը հուղարկավորվել է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Դոսուել քաղաքի մուսուլմանական գերեզմանոցում: Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Թամերլան Ցարնաևը սպանվել է ապրիլի 19-ին՝ ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Ավելի վաղ միայն հաղորդվում էր, որ Թամերլան Ցարնաևին հուղարկավորել են Մասաչուսեթս նահանգից դուրս: Ցարնաևը Բոստոնի ահաբեկչությունից առաջ բնակություն էր հաստատել հենց Մասաչուսեթսի նահանգում:

Նրա հուղարկավորման հետ կապված խնդիրներ էին ծագել, քանի որ Մասաչուսեթսի և ամերիկյան մյուս նահանգների իշխանությունները հրաժարվել էին նրան հուղարկավորել իրենց մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս