2016 թվականին Ստամբուլում բացվելու է Մուհամեդ մարգարեի՝ աշխարհում խոշորագույն թանգարանը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականին Ստամբուլում բացվելու է Մուհամեդ մարգարեի ոչ պետական թանգարանը, որը կլինի խոշորագույնն աշխարհում: Այս մասին գործակալությանը հայտնել է Siyer իսլամական հետազոտության հիմնադրամի տնօրեն Օղուզհան Յավուզը.
«Մենք պլանավորում ենք 2016 թվականին Ստամբուլում բացել Մուհամեդ մարգարեի՝ աշխարհում խոշորագույն թանգարանը: Դրանում կվերստեղծվի այն ժամանակվա իրավիճակը, որում ապրել է մարգարեն, նրա անձնական իրերի պատճենները:
Դիզայնի ու ձևավորման համար մենք որպես հիմք ենք վերցրել «1453» ստամբուլյան թանգարան-համայնապատկերը՝ նվիրված օսմանյան զորքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավմանը: Թանգարանի կառուցման ու ձևավորման բոլոր ծախսերն իր վրա է վերցնում մեր հիմնադրամը»: