Բաժիններ՝

Ոչ մի երկիր ահաբեկչությանը չի հաղթել զենքով. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զենքի միջոցով անհնար է հաղթել ահաբեկչությանը, ոչ մի երկիր ահաբեկչությանը չի հաղթել զենքով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Վերջինիս խոսքերով՝ Թուրքիան մոտ 30 տարի պայքարում է ահաբեկիչների (նկատի ունի «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը՝ PKK) դեմ, իսկ այժմ եկել է ժամանակը՝ կիրառելու համար այլ մեթոդներ:

Նա հավելել է, որ ահաբեկչության դեմ պայքարելը ոչ միայն կառավարության, այլև՝ ընդդիմության առաջադրանքն է՝ ընդգծելով, որ ընդդիմադիր կուսակցությունները նույնպես պետք է աջակցեն երկրից PKK-ի զինյալների դուրս գալուն:

PKK-ի զինյալները Թուրքիան լքելու գործընթացը սկսել են մայիսի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031