![](/banners/BeFunky-design.jpg)
Ջոն Քերին Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Յուլյա Տիմոշենկոյին
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/John_Kerry_120213.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնը հուսով է, որ Ուկրաինայի իշխանություններն ազատ կարձակեն նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Այս մասին Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ հանդիպումից առաջ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Նա հայտարարել է, որ այսօր Կոժարայի հետ քննարկելու է նաև ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների հարցը, ինչը մասնավորապես վերաբերում է Ասոցիացման մասին համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ պայմանների կատարումը: Ավելի վաղ ԵՄ-ը հասկացնել էր տվել, որ Ուկրաինայի հետ չի ստորագրվի Ասոցիացման մասին համաձայնագիր, եթե Ուկրաինայի իշխանություններն ազատ չարձակեն Տիմոշենկոյին:
Տիմոշենկոն յոթամյա ազատազրկում է կրում՝ Ռուսաստանի հետ գազային համաձայնագիր ստորագրելիս իր լիազորությունների չարաշահման համար: