Բաժիններ՝

Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր պաշտոնական այցով ժամանել է Չինաստան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր պաշտոնական այցով ժամանել է Չինաստան: Իր չինական այցի շրջանակներում պատրիարքն այցելելու է ուղղափառ տաճարներ և հանդիպելու է Չինաստանի ղեկավարության հետ:

Սա պատրիարք Կիրիլի առաջին այցն է Չինաստան: Պեկինի օդանավակայանում նրան դիմավորել է Չինաստանի Պետխորհրդին կից Կրոնական գործերով պետական վարչության փոխտնօրեն Չժան Լեբինն ու Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը:

Կիրիլի չինական այցը տևելու է մինչև մայիսի 15-ը: Չինաստանի տարածքում գործող Չինական ինքնավար ուղղափառ եկեղեցին Ռուս ուղղափառ եկեղեցուց անջատվել է 1950-ական թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031