ԵՄ-ը պատրաստ է ֆինանսապես աջակցել Թուրքիայի քրդաբնակ շրջանների զարգացմանը
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրք-քրդական խաղաղության գործընթացի շրջանակներում Թուրքիայից քուրդ զինյալների հեռանալու գործընթացի սկսման ֆոնին ԵՄ-ը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Անկարային՝ Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ նահանգների տնտեսական ու սոցիալան զարգացման համար:
Թուրքիայում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ժան-Մորիս Ռիպերն այսօր Անկարայում հայտարարել է. «Մենք պատրաստ ենք օգնել, եթե դիմեն մեզ, այդ թվում նաև IPA-ի (ԵՄ-ին անդամակցել պատրաստվող երկրներին աջակցելու գործիք) մեխանիզմի միջոցով:
Վերջինս կարող է օգտագործվել հարավ-արևելյան մի շարք շրջանների սոցիալական, տնտեսական ու մշակութային զարգացման նախագծերի ֆինանսավորման համար: ԵՄ-ն աջակցում է խաղաղության գործընթացը:
Մենք հուսով ենք, որ այդ գործընթացը կաջակցի հարավ-արևելյան շրջաններում խաղաղության ու անվտանգության հաստատմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացմանը»: