Բաժիններ՝

Նեապոլի դատախազությունը պահանջել է դատի ենթարկել Սիլվիո Բեռլուսկոնիին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նեապոլի դատախազությունն այսօր պաշտոնապես պահանջել է դատարանի առջև կանգնեցնել նախկին վարչապետ, միլիարդատեր Սիլվիո Բեռլուսկոնիին: Վերջինիս կասկածում են կոռուպցիոն գործունեություն ծավալելու և պատգամավորներին գնելու մեջ:

Խոսքը գնում է Բեռլուսկոնիի կողմից հայտնի քաղաքական գործիչ Սերջո Դե Գրեգորիոյին 3 միլիոն եվրո փոխանցելուն առնչվող սկանդալային գործի մասին: Վերջինս 2006 թվականին սենատոր էր ընտրվել «Արժեքների Իտալիա» կուսակցությունից, որը գլխավորում էր Բեռլուսկոնիի քաղաքական գլխավոր հակառակորդներից Անտոնիո Դի Պիետորն:

Դրանից հետո Դե Գրիգորիոն կտրուկ փոխում է իր քաղաքական կողմնորոշումը և դաշինք է կնքում Բեռլուսկոնիի կողմնակիցների հետ, ինչը նպաստեց աջակենտրոն Ռոմանո Պրոդիի կառավարության հրաժարականին, որը 2008 թվականի հունվարին կորցրել էր Սենատում ունեցած մեծամասնությունը:

Փետրվարին Նեապոլի դատախազությունը սկսել էր հետաքննել տվյալ գործը և Դե Գրեգորիոն հարցաքննության ժամանակ տվել էր խոստովանական ցուցումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս