Բաժիններ՝

Ադրբեջանում ձևավորվում է «Ճաղատ Ադրբեջան» ընդդիմադիր նոր շարժումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ձևավորվում է «Ճաղատ Ադրբեջան» ընդդիմադիր նոր շարժումը: Բոլոր ընդդիմադիրները, ովքեր ցանկանում են միանալ շարժմանը, պետք է սափրեն իրենց գլուխները:

Ադրբեջանցի հանրահայտ իրավապաշտպան, նախագահի թեկնածու Վիդադի Իսքենդերլին նույնպես սափրել է գլուխը: Փաստաբան Ղուրբան Մամեդովը դատապարտել է ապրիլի 30-ին «Ոչ ահաբեկչությանը» կարգախոսով անցկացված բողոքի ակցիայի ձերբակալված մասնակիցների նկատմամբ ժամանակավոր մեկուսարանում ֆիզիկական ճնշումների գործադրումը:

Իր համերաշխությունը հայտնելով ձերբակալված երիտասարդներին՝ Մամեդովը նույնպես սափրել է գլուխը: Նա հայտարարել է. «Թող բոլոր երիտասարդները, բոլոր քաղաքացիները, որոնք հանդես են գալիս այս վարչակարգի դեմ, սափրեն իրենց գլուխները, ինչպես որ վարվել եմ ես, և դուրս գան փողոցներ: Դա կլինի մեր բողոքը:

Թող համայն աշխարհը տեսնի, թե Ադրբեջանում որքան շատ են այս վարչակարգի հակառակորդները: Այլապես, առանց համախմբման ու համերաշխության, մենք չեն կարողանա կանգնեցնել վարչակարգի կամայականությունները»:

7721_src

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս