Լևոն Իգիթյան. Մենք հիմքեր ունենք, որոնք հերքում են «պահանջ-պրետենզիաները»
«Իհարկե, տվյալ անձնավորությունն իմ հետաքրքրության սահմաններից դուրս է, բայց քանի որ նա դատական հայց է ներկայացրել, ուստի պիտի հստակ պատասխան տրվի», – «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է Լևոն Իգիթյանը` մեկնաբանելով Սարհատ Պետրոսյանի ներկայացրած հայցը դատարան: Հիշեցնենք, որ վերջինս դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարան ընդդեմ Լևոն Իգիթյանի` պահանջելով հերքել իր պատիվն, արժանապատվությանը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և ներողություն խնդրել:
Մասնավորապես, հայցվորը պատասխանողից պահանջում է հրապարակայնորեն հերքել 12.10.2012թ. «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հեռուստահաղորդման ընթացքում և 31.10.2012թ. «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում պատասխանողի կողմից իր վերաբերյալ ներկայացված տվյալները, որոնք ըստ հայցվորի, զրպարտություն են:
Մայիսի 8-ին դատարանում նախատեսված էր այս գործով դատական նիստը, սակայն այն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հետաձգվեց 10 օրով, քանի որ պատասխանող կողմը ներկայացրել էր առարկություններ, որոնց ծանոթանալու համար հայցվորը դատարանին խնդրեց տրամադրել 3 շաբաթ: Դատարանը մասնակի բավարարեց հայցվորի միջնորդությունը եւ տրամադրեց ժամանակ, բայց 10 օր` հաջորդ նիստը նշանակելով մայիսի 18-ին:
«Մենք հիմքեր ունենք, որոնք փաստացի հերքում են հայցվորի ներկայացրած բոլոր «պահանջ-պրետենզիաները»: Եվ թերևս այս էր պատճառը, որ մեր առարկությունները չհնչեցին դատարանում», – ասաց Լ.Իգիթյանը