Եկել է ժամանակը՝ Իսրայելին համոզելու համար դադարեցնել տարածաշրջանի դեմ ագրեսիան. Սալեհի
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին երեկ Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Հանդիպման ժամանակ Սալեհին հայտարարել է, որ եկել է ժամանակը՝ Իսրայելին համոզելու համար դադարեցնել տարածաշրջանի մարդկանց դեմ ագրեսիան և աջակցություն է հայտնել Սիրիային.
«Իրանը կանգնած է Սիրիայի կողքին՝ Իսրայելի ագրեսիայի առջև: Իսրայելի նպատակը տարածաշրջանի անվտանգության խաթարումն է և դիմադրության առանցքի թուլացումը: Եկել է ժամանակը՝ Իսրայելին համոզելու համար, որ անհրաժեշտ է դադարեցնել մարդկանց հանդեպ ագրեսիան»:
Սրանից առաջ Իրանը դատապարտել էր իսրայելական ավիացիայի կողմից Սիրիային տարածքին հարվածելը: