Բաժիններ՝

Սիրիական բանակը գրավել է ռազմավարական նշանակություն ունեցող հարավային քաղաքներից մեկը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերն այսօր ապստամբներին դուրս են մղել երկրի հարավում գտնվող Դարաա նահանգի Հիրբետ Գազալի քաղաքից: Այս մասին հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ապստամբներին:

Այդ քաղաքով է անցնում Հորդանան տանող խճուղին: Այժմ սիրիացի ապստամբները մտավախություն ունեն, որ նախագահ Բաշար Ասադի զորքերն իրենց վերահսկողության տակ կառնեն այդ ճանապարհը, որով կարող են զենք և զինամթերք հասցնել Դարաա:

Սիրիական ընդդիմությունում եղած աղբյուրները հայտնում են, որ մոտ 1000 ապստամբ ստիպված է եղել քլե Հիրբետ Գազալին այն բանից հետո, ինչ ընդդիմադիր ռազմական խորհուրդը չի կարողացել նրանց զենք հասցնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031