Ջոն Քերին և Ահմեթ Դավութօղլուն երեք օրում երկու անգամ քննարկել են Սիրիայի հարցը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:

Մայիսի 6-ի ուշ գիշեր տեղի ունեցած այդ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի հարցը: Քերիի այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նրա մոսկովյան այցի նախօրեին:

Դրանից առաջ էլ՝ մայիսի 4-ին, Քերին ու Դավութօղլուն դարձյալ հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ նրանք մտահոգություն էին հայտնել՝ կապված Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման հետ:

Նրանք երկուսն էլ համաձայնվել էին, որ ՄԱԿ-ը և միջազգային այլ կառույցներ պետք է ներգրավվեն Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության մեջ: Դավութօղլուն ընդգծել է Սիրիայում արյունահեղության դադարեցման համար միջազգային հանրության կողմից ավելի արդյունավետ միջոցների կիրառման անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031