Իրանն Թուրքիային անուղղակիորեն կոչ է արել չմիջամտել Սիրիայի հակամարտությանը
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն այսօր Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ տարածաշրջանային երկրները պետք է զերծ մնան Սիրիայում ճգնաժամի էսկալացիայից:
Մեհմանպարաստն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, ինչ Թուրքիայում՝ Սիրիայի սահմանից ոչ շատ հեռու, մեկնարկել են «Կայծակ-2013» զորավարժությունները՝ կապված զորահավաքային հնարավորությունների ստուգման հետ.
«Տարածաշրջանի բարդ պայմանները տարածաշրջանի երկրներից պահանջում են իմաստունության և յուրաքանչյուր սխալ, որը սրում է Սիրիայում ռազմական հակամարտությունը, խնդրի բարդ բնույթի պատճառով կունենա ծանր հետևանքներ տարածաշրջանի համար:
Ավելի լավ կլիներ, եթե տարածաշրջանի երկրները ջանքեր գործադրեին հակամարտություններին վերջ դնելու ուղղությամբ և ոչ թե իրականացնեին ռազմական մանևրներ և իրենց տարածքը ռազմական միջամտության համար հատկացնեին անդրտարածաշրջանային երկրներին: Սիրիայում կայունություն կապահովի նրա հարևան երկրներում և նրանց սահմաններում անվտանգությունը»: