Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ը պատասխանել է Ադրբեջանի հղած նոտային

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ը պատասխանել է Ադրբեջանի հղած նոտային: Իրանական կողմն իր պատասխանում ընդգծել է, որ Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիները մեղադրվում են ապօրինի գործողություններում:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը: Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանն այդ կապակցությամբ առաջին նոտա-հարցումն արել է մայիսի մեկին, իսկ երկրորդը՝ երեկ:

Աբդուլաևի խոսքերով՝ երկրորդ նոտայում Ադրբեջանի ԱԳՆ-ն իրանական կողմին խնդրել է հանդիպում ձերբակալված քաղաքացիների հետ, ինչպես որ դա նախատեսում է Մարդու իրավունքների Վիեննայի կոնվենցիան:

Թավրիզում Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալությունն իրականացվել է ապրիլի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031