Իրանի նախագահի թեկնածու գրանցվելու համար արդեն իսկ հայտ է ներկայացրել 5 գործիչ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում այսօր մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը: Ներկա դրությամբ Իրանի ազդեցիկ քաղաքական ու պետական գործիչներից արդեն իսկ ստացվել է 5 հայտ:

Խոսքը գնում է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար և Իրանի միջուկային ծրագրի հարցով «Վեցյակի» հետ նախկին բանագնաց (1989-2005) Հասան Ռուհանիի, գիտության հարցերով նախկին (2006-2009) փոխնախագահ Սադեղ Վաեզ-Զադեհի, ինչպես նաև Առողջապահության նախկին (2005-2009) նախարար Քամրանբաքեր Լանքարանիի, Քաղաքաշինության նախկին (2005-2009) նախարար Մոհամադ Սաիդիկիայի և Իրանի ութերորդ ու իններորդ գումարման խորհրդարանների (2008 թվականից) պատգամավոր Մոսթաֆա Քավաքեբիյանի մասին, ով ներկայացնում է ռեֆորմիստական թևը:

Գրանցման գործընթացը շարունակվելու է մինչև մայիսի 11-ը:

Տեսանյութեր

Լրահոս