Բաժիններ՝

3 միլիոն դրամի սուբսիդիա՝ Լևոն Սարգսյանի հիմնադրամին

ՀՀ Կառավարությունը իր վաղվա նիստում որոշում կկայացնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 3 միլիոն դրամ տրամադրելու մասին։ Նշված գումարն այնուհետև սուբսիդիայի կարգով տրամադրվելու է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միությանը՝ ներկրված 500 հաշմանդամի սայլակները հավաքելու և կարիքավոր անձանց տրամադրելու համար։

Որոշման մեջ (որը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում) նշվում է.

«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության (այսուհետ` «Փյունիկ» միություն) կողմից ներկրված 500 հաշմանդամի սայլակները հավաքելու և «Փյունիկ» միության միջոցով կարիքավոր անձանց (այդ թվում նաև հաշմանդամներին) իրենց բնակության հասցեներում տրամադրելու նպատակով` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 3,000.0 հազար դրամ, այդ թվում` առաջին կիսամյակում` 3,000.0 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման “Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին” հոդվածով):

 

Որոշման մեջ նշվում է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցների շրջանակներում հաշմանդամի սայլակները տրամադրվում են միայն հաշմանդամներին, սակայն սայլակների կարիք ունեն ոչ միայն հաշմանդամները, այլ նաև տարեցները:

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական-բարեգործական կազմակերպությունը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լևոն Սարգսյանը, գումար հատկացնելու խնդրանքով դիմել է նախարարությանը՝ բարեգործական օգնության կարգով ստացված 500 հատ հաշմանդամի սայլակների հավաքման և հաշմանդամներին ու տարեցներին տրամադրման նպատակով, որի համար կպահանջվի 3,000.0 հազար դրամ կամ մեկ սայլակի հավաքման և հաշմանդամին տրամադրման միջին արժեքը կազմում է 6000 դրամ:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով յուրաքանչյուր տարի հաշմանդամներին տարամադրելու նպատակով նախատեսվում է 400-500 հատ հաշմանդամի սայլակների գնում, որը չի բավականացնում սայլակի կարիք ունեցող բոլոր հաշմանդամներին տրամադրելու համար, մյուս կողմից կան տարեցներ որոնք նույնպես կարիք ունեն սայլակների օգտագործման, որոնք չունեն հաշմանդամության խումբ և վերոգրյալ որոշման համաձայն չի կարող տրամադրվել:

Որոշման նախագծով նախատեսվում է Կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել սուբսիդիա` փոխհատուցելով սայլակները հավաքող վարպետի աշխատավարձը և սայլակները հաշմանդաներին հասցնելու համար գործուղման ծախսերը /Կազմակերպության կողմից ներկայացված հաշվարկը կցվում է/:

Այսպիսով, պահանջվող գումարը առաջարկվում է տրամադրել` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված “Գործազրկության նպաստ” ծրագրից 3,000.0 հազար դրամ միջծրագրային վերաբաշխում կատարելու միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ տեղափոխելու և Կազմակերպությանը տրամադրելու նպատակով այնտեղից հատկացնելու Նախարարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս