Բաժիններ՝

Մեծ Թուրքիան ոմանց համար վերածվել է խաղալիքի. թուրքական ընդդիմության առաջնորդ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցական նիստի ժամանակ հայտարարել է, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանը մտնում է Սիրիայում առկա դիմակայության և մարդկանց զոհվելու մեղավորների թվում.

«Եթե հրդեհի առաջացման դեպքում այն մարելու փոխարեն լցնես բենզին, ապա կունենաս այսպիսի արդյունք: Էրդողանը և նրա կողմից ուղղորդվող արտգործնախարարը (Ահմեթ Դավութօղլու) մեղավոր են Սիրիայում ընթացող իրադարձություններում:

Մեծ Թուրքիան ոմանց համար վերածվել է խաղալիքի: Ռեջե՛փ Թայյիփ Էրդողան, կգա օրը, երբ այն մարդիկ, որոնց դու գումար և զենք ես տալիս, կփակեն քո ճանապարհը»:

Քըլըչդարօղլուն Էրդողանին անվանել է նաև ստախոս՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ Ասադին մշտապես քննադատող Էրդողանը չի դատապարտում Իսրայելին՝ Սիրիայում մուսուլմաններին ռմբակոծելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031