Բաժիններ՝

Եվրոչինովնիկները գործադուլ են արել՝ ընդդեմ ԵՄ-ի բյուջեի կրճատման

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելում ԵՄ-ի ինստիտուտներում ծառայողներն այսօր գործադուլ են արել՝ ընդդեմ ԵՄ-ի բյուջեի կրճատման, ինչը հանգեցնելու է նրանց աշխատավարձերի կրճատմանը:

Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 3500 մարդ, ինչի հետևանքով ԵՄ-ի Խորհրդի շտաբ-բնակարանում չեղյալ է հայտարարվել մոտ 20 աշխատանքային նիստ: ԵՄ-ի երկրների ինքնիշխան պարտավորությունների ճգնաժամն իր կնինքն է թողել նաև ողջ ընկերակցության բյուջեի վրա:

ԵՄ-ը ցայժմ չի կարողացել հաստատել 2013 թվականի բյուջեն, իսկ 2014 թվականից սկսած՝ ԵՄ-ի բյուջեն, որի ծավալը կազմելու է մոտ 1 միլիարդ եվրո, պատմության մեջ առաջին անգամ սկսելու է կրճատվել: Այդպիսի պայմաններում եվրոպական կառույցները  մշակում են աշխատավարձերի, թոշակների ու նպաստների վճարումը կրճատելու բարեփոխումների համալիր:

Ներկա դրությամբ՝ Եվրահանձնաժողովի գրասենյակային աշխատողի մեկնարկային աշխատավարձը կազմում է 2600 եվրո: Իսկ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրինության պետի մակարդակի չինովնիկն ամսական ստանում է ավելի քան 18.000 եվրո աշխատավարձ և 63 տարեկան հասակում անցնում է թոշակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031