Թուրքիայում մեկնարկել են «Կայծակ-2013» զորավարժությունները
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայում մեկնարկել են Yıldırım-2013 (թարգմանաբար՝ կայծակ) պլանային զորավարժությունները: Ադանայի նահանգում անցկացվող այդ զորավարժությունները տևելու են 10 օր՝ մայիսի 6-15-ը:
Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի կայքում: Զորավարժություններն ուղղված են բանակի զորահավաքային հնարավորությունների և պետական հիմնարկների ու զինված ուժերի միջև կոորդինացման համակարգերի ստուգմանը՝ երկրում զորահավաք հայտարարվելու դեպքում:
Ի դեպ, Ադանայի նահանգը սահմանակից է Հաթայ նահանգին, որն իր հերթին սահմանակցում է Սիրիայի հետ: