Իրանը կողմ է «Վեցյակի» հետ բանակցությունները շարունակելուն. Մեհմանպարաստ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական կողմը հանդես է գալիս «Վեցյակի» հետ բանակցությունները շարունակելու օգտին և դեմ է իր միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններում որևէ ընդմիջման գրանցումից: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը.

«Մենք ակնկալում ենք, որ բանակցային գործընթացում չեն լինի ընդհատումներ և ընդմիջումներ և պահպանելով բանակցությունների համար տրամաբանական շրջանակները և հենվելով Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վրա՝  կարող ենք քննարկել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շարունակումը: Իրանն ակնկալում է «Վեցյակից» ստանալ ապրիլին Ալմա Աթայում արած իր առաջարկների պատասխանը»:

Նշվում է, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի հարցում գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլիի և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար, «Վեցյակի» շահերը ներկայացնող Քեթրին Էշթոնի հերթական հանդիպումը պետք է տեղի ունենա մայիսի 15-ին, Ստամբուլում:

Տեսանյութեր

Լրահոս