
Նիկոլաս Մադուրոն Կոլումբիայի նախկին նախագահին մեղադրել է իրեն սպանելու պլան մշակելու մեջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլա Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ պատրաստվում է մահափորձ:
Երեկ ելույթ ունենալով մայրաքաղաքի մետրոպոլիտենի աշխատակիցների առջև՝ Մադուրոն Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, ԱՄՆ պետքարտուղարի՝ Արևմտյան կիսագնդի գծով նախկին տեղակալներ Ռոջեր Նորիեգին ու Օտտո Ռեյչին մեղադրել է դավադրության մեջ:
Ըստ Մադուրոյի՝ նրանք պլաններ են մշակում՝ ինձ գահընկեց անելու և ինձ ֆիզիկապես վերացնելու համար: Մադուրոն ընդգծել է, որ նրանք չեն հասնի իրենց պլաններին: Նա հավելել է, որ բավականաչափ ապացույցներ ունի այն մասին, որ Կոլումբիայի նախկին նախագահը գործում է Վենեսուելայի աջ ուժերի հետ, որոնց նա ապրիլի վերջին անվանել էր ֆաշիստներ: