
Արտագաղթի տեմպերի աճին զուգահեռ նվազում է ծնելիության թիվը. մամուլ

«Հայաստանում արտագաղթի ծավալներն ահռելի չափերի են հասնում։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում 35.500 մարդ է արտագաղթել»,- հիշեցնում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Եվ ահա արտագաղթի տեմպերի աճին զուգահեռ նվազում է ծնելիության թիվը։ Ըստ ԱՎԾ-ի՝ եթե 2012թ. առաջին եռամսյակում ծնվել է 9 հազար 716 երեխա, ապա 2013թ. ծնվածների թիվը կազմել է 9 հազար 564, այսինքն՝ 152-ով պակաս։ Ու երբ այս տվյալները դիտարկում ենք ժամանակային ավելի մեծ կտրվածքով, ապա անհամամասնությունն ավելի ակնառու է դառնում. Հայաստանում հետևողականորեն նվազել է ծնելիության ցուցանիշը։ Այսպիսով՝ 2010թ. առաջին եռամսյակում ՀՀ-ում ծնվել է 10 հազար 625 երեխա, 2011թ.՝ 10 հազար 251։
Սա արդեն օրըստօրե դառնում է ազգային անվտանգության խնդիր, որը որևէ կերպ չի համընկնում Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանի պատկերացումների հետ»։