Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել է Ջոն Քերիի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ հանդիպել է այդ երկրի Պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Համատեղ ճեպազրույցի ժամանակ Քերին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում տարվող խաղաղապահ գործողություններին Վրաստանի մասնակցության համար:

Նա գոհունակություն է հայտնել, որ Վրաստանը պատրաստ է շարունակել օգնել Աֆղանստանին նաև 2014 թվականից հետո, երբ խաղաղապահ ուժերն արդեն իսկ լքած կլինեն Աֆղանստանի տարածքը:

Քերին հավելել է, որ ԱՄՆ-ն իր կողմից քիչ օգնություն չի ցուցաբերում Վրաստանին, ինչը վկայում է, որ նա աջակցում է ՆԱՏՕ-ին ու եվրակառույցներին Վրաստանի անդամակցությանը: Քերին գոհունակություն է հայտնել նաև Վրաստանում ժողովրդավար ճանապարհով իշխանափոխության համար:

Միխեիլ Սաակաշվիլին իր հերթին հանդիպման շնորհակալություն է հայտնել Քերիին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի աջակցությունը վճռորոշ է Վրաստանի համար և շատ կարևոր է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

Սաակաշվիլին աշխատանքային այցով ԱՄՆ է ժամանել ապրիլի 24-ին: Իր ամերիկյան այցի շրջանակներում նա արդեն իսկ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ նախակին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի, սենատոր Ջոն Մաքքեյնի և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:

Տեսանյութեր

Լրահոս