Բաժիններ՝

Հասարակությանը հասցրել են Սաֆարով հերոսացնելու աստիճանի. մամուլ

«Աոավոտի» հետ հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն անդրադառնալով մեր հարցին, թե՝ կարելի՞ է ենթադրել, որ ընդունելով ԵՄ-ի հետ համաձայնագրերը՝ հայկական կողմը նաև ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում կարող է նպաստավոր դիրքերում հայտնվել, նշեց, որ ԼՂ-ի հարցով որևէ ուղղակի կապ չկա ԵՄ-ի հետ ընթացող գործընթացների հետ։

«Բայց ԼՂ հակամարտության հարցում մենք նաև խնդիր ունենք հիշեցնելու, թե որն է եղել հակամարտության պատճառը և հետևանքը, որովհետև հակառակ կողմը հաճախ մոռանում է, որ հարցը վերաբերում է մարդկանց ֆիզիկական անվտանգությանը, և այն ամենը, ինչի ականատեսն ենք՝ մտահոգիչ է։ Ադրբեջանամ մի ռեժիմ է, որն իր հասարակությանը հասցնում է այն աստիճանի, որը Սաֆարով է հերոսացնում և վայրենավարի ավերում պատմամշակութային արժեքները»,- Զ. Մնացականյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031