Բաժիններ՝

Թուրքիայում ավտոբուսն ընկել է ջրամբարը. կան զոհեր

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Քայսերի (Կեսարիա) նահանգի Յահյալը շրջանում վթարի է ենթարկվել տեղի զբոսաշրջիներին փոխադրող ավտոբուսը: Այն ընկել է տեղի ջրամբարը:

Ավտոբուսում գտնվել է ավելի քան 30 մարդ: Նախնական տվյալներով՝ զոհվել է 6 և վիրավորվել է 23 մարդ: 5 ուղևոր համարվում է անհետ կորած:

Ավտոբուսում գտնվել են Նևշեհիր նահանգի ուսուցիչները, որոնք Քայսերի էին մեկնում զբոսաշրջային նպատակներով: Վթարի վայրում են հավաքվել մեծ թվով բժշկական, անվտանգության ու փրկարարական անձնակազմեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս