Աքթաշի սահմանային անցակետը մեծ կարևորություն ունի Հայաստանի և Կովկասի համար. Լաթիֆ Թոսունօղլու

Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Արդահանի Առևտրի ու արդյունաբերության պալատի (ATSO) նախագահ Լաթիֆ Թոսունօղլուն հայտարարել է, որ թուրք-վրացական սահմանի Աքթաշ անցակետի կառուցման աշխատանքները կավարտվեն մայիսի 22-ին:

«Շինարարական աշխատանքները կավարտվեն մայիսի 22-ին, սա շատ կարևոր զարգացում է: Աքթաշի սահմանային անցակետը տնտեսական առումով շահավետ կլինի ոչ միայն Արդահանի ու Թուրքիայի համար: Այս սահմանադուռը վերին աստիճանի կարևորություն ունի Հայաստանի և Կովկասի համար:

Կարճ ասած՝ աշխարհի խաղաղության համար սա կարևոր սկիզբ է: Այս դուռը տարածաշրջանում կհանգեցնի լուրջ աշխուժության: Աքթաշի անցակետի բացման շնորհիվ հնարավոր կդառնա 3.5 ժամում Չըլդըրից հասնել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի»:

Տեսանյութեր

Լրահոս