Բաժիններ՝

Թուրքմենստանի նախագահն ընկել է ձիու վրայից (տեսանյութ)

BBC-ի փոխանցմամբ՝ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընկնում ձիու վրայից: Թուրքմենական ԶԼՄ-ները միայն հայտնել են, որ նախագահը հաղթել է ձիարշավում:

Տեսանյութում լավ երևում է, որ այն բանից հետո, ինչ նախագահի ձին հատում է եզրագիծը, ձին ընկնում է, իսկ նախագահն անշարժ պառկած է նրա կողքին: Ապա սև կոստյումներով անվտանգության տասնյակ աշխատակիցներ նետվում են նրա վրա:

Ականատեսներից մեկը BBC-ին պատմել է, որ երբ գրանցվել է միջադեպը, ապշեցուցիչ լռություն է տիրել՝ չնայած նրան, որ դեպքի վայրում գտնվել է 5000-6000 մարդ. «Այդ լռությունը տևել է 40 րոպե: Ոչ մի հայտարարություն չի արվել որևէ լեզվով: Ավելի ուշ նախագահը հայտնվել է հանրության առջև, ժպտացել է և մրցանակներ է բաժանել բոլոր հաղթողներին, և բոլորը ցրվել են տներով»:

Ձիարշավն անցկացվել է կիրակի, երբ երկրում նշել են թուրքմեն հեծյալի օրը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս