Բաժիններ՝

Վրաստանն Ադրբեջանին առաջարկել է մասնակցել մարտական ինքնաթիռների համատեղ արտադրությանը. մամուլ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանն Ադրբեջանին հրավիրել է մասնակցել մարտական ինքնաթիռների համատեղ արտադրության նախագծին: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:

Վրաստանը պլանավորել է Թբիլիսիի ավիացիոն գործարանում (ТАМ – Tbilisi Aerospace Manufacturing Company) իրականացնել Su-25 ինքնաթիռների արդիականացված տարբերակների արտադրություն: Պաշտոնական Թբիլիսին դիմել է Ադրբեջանին՝ նախագծի ֆինանսավորման և համատեղ արտադրության կազմակերպման համար:

Թեև Ադրբեջանի զինվորական շրջանակները դրականորեն են արձագանքել այդ առաջարկին, դրա վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունի երկրի կառավարությունը: Եթե նախագիծն իրականացվի, ապա ինքնաթիռի մի շարք մասեր կարող են արտադրվել Ադրբեջանի ռազմական գործարաններում:

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանը 2002-2003 թվականներին Վրաստանից գնել է Su-25 (12 հատ Su-25 և1 հատ Su–25UB) տիպի գրոհային-ինքնաթիռ, որոնք արտադրվել էին TAM գործարանում՝ իսրայելական Elbit Systems ընկերության իրականացրած ծրագրի շրջանակներում: Արդիականացումից հետո Su-25 ինքնաթիռները ստացել են Scorpion անունը: TAM գործարանը ցայսօր թողարկել է մինչև 900 հատ Su-25:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս