Բաժիններ՝

Ֆուտբոլիստին ծեծի ենթարկած մրցավարի համար Ռամզան Քադիրովն աշխատանք է գտել

Չեչնիայի Հանրապետության ղեկավար, «Թերեքի» պատվավոր նախագահ Ռամզան Քադիրովը մեկնաբանել է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը՝ ցմահ որակազրկել մրցավար Մուսա Քադիրովին, ով Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի «Թերեք» – «Ամկար» երիտասարդական թիմերի հանդիպման (2։1) ավարտից անմիջապես հետո ծեծել է հյուրերի ֆուտբոլիստ Իլյա Կրիչմարին։

«Մրցավարը սխալ է թույլ տվել և պատժվել է, սակայն մենք նրա համար աշխատանք ենք գտել։ Նա այսուհետ կաշխատի Չեչնիայի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայում, քանի որ չի կարելի նրան թողնել գործազուրկ վիճակում. չէ՞ որ նա 4 երեխայի հայր է։

Իսկ ինչ վերաբերում է այդ միջադեպին, պետք է ասեմ, որ ֆուտբոլիստը մինչև խաղի վերջ վիրավորում էր մրցավարին, վիճում։ Դա անթույլատրելի է։ Մենք պարտավոր ենք դաստիարակել նման ֆուտբոլիստներին, ովքեր պետք է հարգեն մրցավարին։ Դե իսկ Մուսան էմոցիոնալ տղա է, ուստի սխալ թույլ տվեց և դրա համար պատժվեց», – Քադիրովի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս