
Ադրբեջանում համաներում կհայտարարեն Հեյդար Ալիևի 90-ամյակի կապակցությամբ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ`Ադրբեջանի առաջին տիկին, «Հեյդար Ալիև» հիմնադրամի նախագահ, պատգամավոր Մեհրիբան Ալիևան դիմել է խորհրդարանին՝ կապված համաներման մասին նոր ակտ ընդունելու հետ:
Այս մասին երեկ հայտարարել է խորհրդարանի իրավական քաղաքականության ու պետականաշինության հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին հայտարարել է, որ համաներման մասին ակտը պատրաստվել է նախկին նախագահ Հեյդար Ալիևի հոբելյանական 90-ամյակի կապակցությամբ:
Ադրբեջանի խորհրդարանը համաներման մասին ակտը դիտարկելու է մայիսի 7-ի նիստում: