
SMS-ը մահանում է, մարդիկ ավելի ու ավելի շատ են սկսում օգտագործել բջջային մեսենջերները

SMS-ը եկամտի մեծ աղբյուր է կապի օպերատորների համար: Վերջերս, սակայն, շատ բաներ են փոխվում:
Infoma ընկերության վերլուծական հաշվետվությունում նշվում է, որ մեսենջերները իրենց օգտագործելիության քանակով գերազանցել են SMS-ներին:
2012 թվականին դրանց միջոցով ուղարկվել է 19 մլն հաղորդագրություն, երբ այդ նույն ժամանակահատվածում ուղարկվել է ընդամենը 17.6 մլն SMS:
Ինչու է այս ամենն այդքան արագ փոխվել: Պատասխանը ակնհայտ է՝ գումարը: Նշվում է, որ SMS-ի ամեն հաղորդագրության համար պետք է վճարել, իսկ մեսենջերներով կարելի է հաղորդագրություններ ուղարկել ինտերնետի միջոցով՝ չվճարելով յուրաքանչյուրի համար, իսկ դա, բնականաբար խթանում է վերջինիս օգտագործումը:
Մեսենջերի օգտագործման ևս մեկ խթան է հանդիսանում այն, որ ամեն ինչ այստեղ կարելի է հարմարեցնել անձամբ ձեր օգտագործմանը: