«Նաիրիտի» աշխատակիցները նախագահականում են

Կառավարության հետ բանակցությունների արդյունքում դժգոհ  մնացած «Նաիրիտի» աշխատակիցների մեծ մասն արդեն  հասել է ՀՀ նախագահի  նստավայր: Խնդիրն այն  է, որ արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը կողմ չէր նախագահական գնալուն,  ուստի ինքը չմիացավ  նախագահական նստավայր գնացող գործարանի աշխատակիցներին։

Այժմ գործարանի աշխատակիցները սպասում են, որ նախագահական նստավայրից որևէ մեկը կարձագանքի իրենց։ Հակառակ դեպքում, ըստ գործարանի աշխատակիցների՝ իրենք պատրաստվում են իրենց աշխատակիցներից մեկին «գործուղել» ՀՀ նախագահական՝ իրենց պահանջներն ու բողոքները ներկայացնելու։

Նշենք, որ գործարանի աշխատակիցները պահանջում են վճարել ոչ թե մեկ ամսվա  աշխատավարձ, այլ միանգամից՝ երեք ամսվա։ Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցներն արդեն 11 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել:

Ավելի ուշ՝ գործարանի աշխատակիցներից 5 հոգուց բաղկացած «բանակցող» խումբը Նախագահական նստավայրում հանդիպեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հոցսեփյանին: Քիչ առաջ ավարտված բանակցություններից հետո գործարանի աշխատակից Ռոբերտ Քարտաշյանն ասաց, որ իրենց առաջարկել են այն, ինչ ՀՀ կառավարությունում. 1 ամսվծա աշխատավարձը կստանան վաղը, մեկ ամսվա աշխատավարձ էլ՝ 20 օր հետո:

Կարդացեք նաև

Իսկ ինչ վերաբերում է գործարանի ապագային, ապա, ըստ Քարտաշյանի՝ իրենց ասել են, որ գործարանը չի փակվելու, և 3 ամսվա ընթացքում «լավ լուր» են լսելու աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930