Բաժիններ՝

Հայտնիների ամենաթանկ նամակները

Ամերիկյան «Forbes» ամսագիրը  կազմել է հայտնիների՝ վերջին 13 տարիների ընթացքում աուկցիոններին ամենաթանկ վաճառված նամակները:

1. 1864թ. գարնանն ԱՄՆ նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնը նամակ է ստացել, որը ստորագրված է եղել 195 երեխաների կողմից: Նամակում երեխաները խնդրում էին ստրկությունից ազատել երկրի բոլոր անչափահաս երեխաներին: Այս նամակին Լինկոլնն անձամբ է պատասխանել: Նրա ձեռքով գրված նամակը 2008թ. վաճառվել է 3 401 դոլարով:

2. Ալբերտ Էյնշտեյնի նամակը՝ հասցեագրված ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին, որտեղ գիտնականը խոսում է ատոմային ռումբի մասին. այն վաճառվել է 2 096 դոլարով:

3. Ռուս պոետ Անատոլի Շտեյգերն ու Մարիա Ցվետաևան նամակագրական ակտիվ կապի մեջ են եղել: Ցվետաևայի՝ «Բանաստեղծություններ որբերին» բանաստեղծությունների շարքի հասցեատերը հենց Շտեյգերն էր: 22 նամակները, 3 բացիկներն ու 2 նոթագրությունները վաճառվել են 688 434 դոլարով:
4. Պոլ Գոգենի՝ Վինսենտ վան Գոգին գրված նամակը վաճառվել է 583 452 դոլարով:
5. Եղիսաբեթ առաջին թագուհու նամակները Շոտլանդիայի թագուհի Մարիա Ստյուարտին (ընդհանուր առմամբ՝ 180 էջ) վաճառվել են 550 627 դոլարով:
6. Իռլանդացի դրամատուրգ Սամուել Բեքետի նամակները վաճառվել են 479 152 դոլարով:
7. Ֆրենսին Հասնոն լորդ Բայրոնի ամենամոտ ընկերներից էր: Մինչև մեր օրերը հասել է նրան հասցեագրված 15 նամակ: Այդ նամակները վաճառվել են 455 466 դոլարով:
8. Կարլ Գուստավ Յունգի նամակները վաճառվել են 305 160 դոլարով:
9. Նապոլեոնի կոդավորված նամակը վաճառվել է 243 500 դոլարով:
10. Ադմիրալ Նելսոնի նամակը վաճառվել է 202 843 դոլարով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս